Կրասնոդարում կործանվել է Լ-39 ուսումնական ինքնաթիռը. օդաչուներին գտնելու աշխատանքները շարունակվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում իրականացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ վթարվել է Լ-39 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ զանգվածային հաղորդակցման և տեղեկատվության վարչությանը:
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:00-ին: Հաղորդվում է, որ ինքնաթիռն ընկել է ջուրը, օդաչուների որոնողական աշխատանքներով ավիավթարի տեղանքում զբաղվում է որոնողա-փրկարարական խումբը:
«Ինքնաթիռը թռիչք է իրականացրել առանց զինամթերքի: Նախնական տեղեկությամբ՝ ավիակործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Լ-39 ինքնաթիռներն արտադրվել են 1970-1999 թվականներին Չեխիայում:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



