Կրասնոդարում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել. աղբյուր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կրասնոդարի երկրամասում կործանված Լ-39 ուսումնական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, հասցրել են ինքնանետում կատարել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, նրանց գտնելու նպատակով որոնման աշխատանքներ են իրականացվում:
«Դա ուսումնական ինքնաթիռ է, որում գտնվել են օդաչուն և ղեկապետը, նրանք ինքնանետում են իրականացրել», - ասել է գործակալության աղբյուրը: Վերջինս հավելել է, որ ներկա պահին ավիավթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում:
ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրային ուսումնավարժական թռիչք իրականացնելիս կործանվել է Լ-39 ինքնաթիռը և ընկել է ջուրը:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



