Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս են պահում աստղակերպի նշանները, երբ հարբած են

ԼԱՅՖ

Newmag.am-ը գրում է.

Ալկոհոլը մարդու վատագույն թշնամին է, բայց երբ աշխատանքային շաբաթն ավարտվում է, ավելի ու ավելի է ամրապնդվում միտքը, որ այդ ամենը միֆ է ու լեգենդ: Արդեն ուրբաթ օրը մենք վստահ ենք, որ ալկոհոլն, իրականում, մեր ընկերն է, այն կօգնի մոռանալ աշխատանքային շաբաթվա բոլոր դժվարությունները, կնվիրի ուրախության ու լիցքաթափման մի քանի երկար րոպեներ: Բայց «մեծ լվացք» սկսելուց առաջ, իմացեք, թե կենդանակերպի ինչ նշանի տակ է ծնվել ձեր սեղանակիցը: Ձեր մասին իմանալն էլ կարող է շատ բան փոխել:

Այծեղջյուր

kozerogԽմած Այծեղջյուրի գիտակցությունը հաշվվում է պարզ բանաձեւով. Բնավորությունը տասներորդ աստիճանում գումարած սթափ մտքի արմատը, բազմապատկած մինուս մեկով: Այս վիրճակը վրա է հասնում երրորդ բաժակից հետո եւ այլևս չի փոխվում` անկախ խմիչքի քանակից: Փակ ու զգուշավոր Այծեղջյուրը հարբած վիճակում դառնում է հավաքույթի ոգին, չի խնայում հաճոյախոսություններն ու բարեսիրտ է արձագանքում ամեն մի կատակի: Մի խաբվեք: Խաբվելու հավանականությունը շատ է. առավոտյան այդ տականքն ամեն ինչ հիշելու է:

Ջրհոս

VodoleyՀարբած Ջրհոսը ի վիճակի է շուռ տալ երկրագունդը` առանց այնպիսի մանրուքի, ինչպիսին հենման կետն է: Նա կարող է վերցնել թղթի կտոր ու վրան ստեղծել աստվածային տողեր, տեղափոխվել կտավի առաջ ու մի քանի վրձնահարվածով մտնել գեղանկարչության համաշխարհային պատմության մեջ, կարող է նաեւ շարադրել հեղափոխական տնտեսական մոդելներ կամ էլ ստեղծել նոր կրոն: Բայց, ցավոք, այդ ամենը դեռ ոչ ոք չի տեսել այնպես, ինչպես չի տեսել նաեւ հարբած ջրհոս: Հարբած Ջրհոսը սովորաբար ասում է. «Դուք այստեղ տեսեք` ինչ եք անում, իսկ ես գնացի քնելու»:

Ձուկ

bg_rybyԵթե Ձուկը խմել է, ուրեմն` հեռու մնացեք: Եթե շատ է խմել, փախեք: Հարբած Ձուկը չորս րոպեում կարող է ապրել էմոցիաների ամբողջ սպեկտորը, որից հետո ցիկլը կկրկնվի, մինչեւ այն ժամանակ, երբ ի վիճակի կլինի շարժվել: Մեկ րոպե առաջ նա անկյունում լացում էր, քանի որ իրեն ոչ ոք չի սիրում, մի քանի վայրկյան անց նա արդեն ուրախության ճիչեր է արձակում, թռվռում աթոռների վրա, թափահարում իր ներքնաշորը ու սեղանակիցների վրա նետում ուտելիքի մնացորդները: Այդ ընթացքում նա պատմում է հենց նոր լսած անեկդոտը առաջին դեմքով, իբրեւ հենց երեկ իր հետ պատահած իրական դեպք:

Խոյ
ovenԽոյերի հետ հարբելու առաջին կանոնը. երբեք մի խմեք Խոյերի հետ: Եթե արդեն խմում եք Խոյերի հետ, լավ կլինի ձեր կողքին լինի գոնե մեկ սթափ Ջրհոս, որպեսզի ձեզ տուն տանի: Հակառակ դեպքում, դուք կարող եք արթնանալ ինչ-որ մի «Լենինգրադում», որտեղ էլ որ այդ քաղաքը լինի: Հետո կպարզվի, որ դուք երեկ ամուսանցել եք տարիքով մի ուսուցչուհու հետ ու հասցրել եք նաեւ նեղացնել սեւ արհեստական մորթուց գլխարկով լավ մարդու: Այդ ընթացքում Խոյը կարկեկցող, բայց շատ սթափ աչքերով կնայի ու կտմբտմբացնի գլուխը. «Ախր մի քիչ ենք խմել, ի՞նչ ես անում»: Իսկ եթե դուք հենց Խոյ եք, պետք է հասկանաք, որ մյուս նշանների տակ ծնվածներն ունեն շատ տարօրինակ ֆիզիոլոգիա` նրանք ալկոհոլային խմիչքներից պարզապես հարբում են:

Ցուլ

teletsՀարբած Ցուլը միշտ ձեւացնում է, թե սթափ է: Եթե նույնիսկ Ցուլը արդեն գետնի վրա քարշ է գալիս` ինչպես խխունջն իր հետեւից թողնելով թաց հետքեր, միեւնույն է, վստահ է, որ երեկոն դեռ նոր է սկսվել: Ցուլերն ունեն մեկ գլխավոր օրենք. կյանքից վերցնել ամեն ինչ. բոլոր փողերը, սեքսն ամբողջությամբ: Սա վերաբերում է նաեւ ալկոհոլին: Եթե պատրաստվում եք հարբել Ցուլի հետ, մի խնայեք ու մի տնտեսեք, հակառակ դեպքում, ծաղրի առարկա կդառնաք: Եթե նույնիսկ մի քիչ խնայեք, Ցուլը կվատնի ձեռքի տակ ընկած ամեն ինչ` սուրճ բաժակներից մինչեւ ձեր լավ հարաբերությունները:

Երկվորյակ

bliznecyԵրկվորյակների տխրահռչակ երկակիությունը ալկոհոլային հարբեցողության ժամանակ հետ է քաշվում` առաջին պլանում թողնելով միայն մեկ մարմին: Բայց այստեղ արդեն հաջողության հարց է, թե երկվորյակներից որը կմնա: Սեղանի մոտ կարող է մնալ ուրախ կատվիկը, որը բարձրախոսը ձեռքին ասում է, թե ինչ լավ են երգում, կամ էլ կարող է հայտնվել դժոխքից փախած մռայլ ինչ-որ մեկը: Նա կարող է ատել շրջապատում գտնվող բոլորին ու ամեն ինչ անել` նրանց ոչնչացնելու համար: Այս Երկվորյակը կարող է սեղանակիցների արտաքինի ու հնարավորությունների մասին ամեն ինչ ասել այնպես, ինչպես երբեք չէր ասի: Իսկ առավոտյան Երկվորյակը կխնդրի ամեն ինչ մոռանալ, չէ՞ որ ինքը հարբած էր:

Խեցգետին

bg_rakԽեցգետնի մասին ամեն ինչ իմանալու միակ միջոցը նրան հարբեցնելն է: Իրական դեմքը թաքցնելու այս վարպետը հարբած վիճակում բաց է աշխարհի համար եւ, ամենակարեւորը, չի ամաչում: Եթե սթափ Խեցգետնին պատահական սեքս անելիս բռնացնելը մի քանի աստղանի դժվարության խնդիր է, հարբած Խեցգետինն արդեն միայն գուլպաներով է ու վառվում է ցանկությունից: Իհարկե, առավոտյան, Խեցգետինը նորից կմտնի իր բունը ու կլռի` ատամները կրճտացնելով ու տառապելով:

Առյուծ

levՀարբած Առյուծը ոչ մի բանով չի տարբերվում սթափ Առյուծից: Գուցե ավելանան դեցիբելները` ավելացող խմիչքի քանակին համապատասխան: Սթափ Առյուծը, պատմելով իր սխրանքների, արկածների ու հաղթանակների մասին, գոնե մեկ-մեկ կանգ է առնում: Հարբած Առյուծը պետք է հարյուրերոդ անգամ պատմի, թե ինչ լավն է ինքը, քանի որ հավաքույթում կգտնվի գոնե մեկ դժբախտ, որն այդ պատմությունը, չգիտես ինչու, դեռ չի լսել:

Կույս

devaԻնչու են խմում Կույսերը, ամենեւին հասկանալի չէ: Գուցե խմած Կույսի հոգին ժամանակավոր դուրս է գալիս մարմնից, որպեսզի թափառի մանուշակներով ու վազող միաեղջյուրներով դաշտերում: Իսկ մեր մեղսավոր աշխարհում Կույսն անցնում է երեք կարեւոր փուլ.

1. Ինչ հարբած եմ ես ( սա տեղի է անունում առաջին բաժակից հետո)
2. Ես ձեզ շատ եմ սիրում (կեսգիշերին)
3. Որտե՞ղ է ասպիրինը (առավոտյան)

Դեռատի հարբած Կույսը կարող է առավոտյան պարզել, որ արդեն կույս չէ, բայց մանրամասները նա երբեք չի հիշի: Ի դեպ, շատ հարմար է:

Կշեռք

bg_vesyԿշեռքները խմել շատ են սիրում, բայց վախենում են, քանի որ միայն խմած վիճակում են դադարում շրջապատում ամեն ինչ կշռել ու կշռադատել: Հենց այդ վիճակում են նրանք, ի վերջո, հասնում շրջապատի հետ հարմոնիայի: Լուսավոր իդեալի հավերժ փնտրտուքները ժամանակավոր դադարում են, քանի որ վրա է հասնում այն վիճակը, երբ տգեղ կանայք չեն լինում, հիմար տղամարդիկ, ի դեպ, նույնպես: Բոլորն այնքան լավն են, կատվիկներ ու նապաստակներ են, որ Կշեռքը զարմանում է, թե ինչու էր այսքան տարի երկրագունդն այդքան գեղագիտական զզվանք առաջացրել: Իհարկե, առավոտյան, երբ Կշեռքին հիշեցնում են, որ խմել է ինչ-որ մի տեխնիկում ավարտած մարդու հետ, այն էլ` բրուդերշաֆտով, նա ամաչում է: Բայց դա միայն առավոտյան:

Կարիճ

skorpionԿարիճը խմում է մինչեւ այն պահը, երբ վրա կհասնի համարձակությունը, հետո կտրուկ արգելակում է` թույլ տալով հարբել շրջապատին: Այդ ընթացքում նա բոլորի ականջին շշնջում է, որ շատ թեթեւ ձեռք ունի, ինքը եւս մեկ բաժակ կլցնի: Բայց նա խաբում է: Կարիճները շատ ծանր ձեռք ունեն: Նրանք շատ են սիրում հռհռալ ոտքի կանգնելու փորձեր անող զոհերի վրա: Եթե պլանավորում եք հարբեցնել Կարիճին, որպեսզի նրան տանեք անկողին կամ իմանաք ինչ-որ կարեւոր ինֆորմացիա, ավելի լավ է, միանգամից ինքնասպան լինեք: Կարիճը կասի` այո, իհարկե, բայց մի բաժակ էլ լցնի, քանի որ իր ձեռքը թեթեւ է: Հետո այդ ամենը մի քանի անգամ կկրկնվի ու առավոտյան կհայտվնեք ինչ-որ մի անծանոթ քաղաքում, կամ ամուսնացած կլինեք ինչ-որ ծեր ուսուցչուհու հետ, կամ էլ նեղացրած կլինեք մի շատ բարի, բայց արհեստական սեւ մորթիով գլխարկ հագած մարդու: Կարիճների հետ խմել կարելի է միայն նրանց, ովքեր երազում են դառնալ Youtube-ի աստղ:

Աղեղնավոր

strelecԱղեղնավորը ալկոհոլիկ է: Կամ հակառակը` չխմող: Որովհետեւ Աղեղնավորի կյանքը չի դասավորվել: Կամ հակառակը` դասավորվել է: Իրականում, պարզ չէ, ինչպես խմել Աղեղնավորի հետ: Առաջին դեպքում չի հերիքի առողջությունը: Երկրորդ դեպքում, դուք կմահանաք ձանձրույթից, ինչպես խմիչքի ազդեցության վատ հետեւանքների մասին դասախոսություն լսելիս: Բայց ինչ էլ որ լինի, Աղեղնավորի հետ մեկ սեղանի շուրջ հայտնվելու դեպքում արեք այնպես, ինչպես ասում է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Նա կամ կկրակի ձեզ, կամ կնեղանա: Ի դեպ, վերջինն անհամեմատ ավելի վատ է:

Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա աղջկա և uեռական բռնnւթյան ենթարկել անտառումՆրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Ինչպես է ստացվում որ մահերը կտրուկ շատացել են. ի՞նչ է կատարվում ՀայաստանումՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-իԱրևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել ենԵվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Որոշեցինք պարզապես պահել հաշիվը. Քեյնի անկեղծ խոստովանությունը 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում օձերի հայտնաբերման վերաբերյալ կանչերի թիվն աճել է 13.3 տոկոսով Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին Ինչո՞ւ են քաղաքացիները կասկածի տակ դնում կառավարության գոյությունը«Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մոսկվայում բողոքի ձայն են բարձրացրել ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների. «Սփյուռքը չի լռելու» Ինչո՞ւ է Ալիևին անհանգստացնում Սամվել Կարապետյանի անունըԻ՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Ֆանտաստիկ քամբեք Ատլանտայում. Արգենտինան 92-րդ րոպեին խլեց հաղթանակը Անգլիայից Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը