Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է վարչական տույժեր նշանակվեն». առաջարկ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվելու է տուգանային 9 բալանոց համակարգը: Տարբեր խախտումների դեպքում վարորդը որոշակի միավոր կկորցնի, իսկ, օրինակ, երկուսից ավելի անգամ ոչ սթափ վարելու պարագայում կկորցնի իրեն տրված 9 միավորն ու որոշակի ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից:Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Փաստ»–ի հետ զրույցում դրական որակեց նախագիծը: 

«Ներկայումս նման համակարգ է գործում 22 երկրներում: Այդ թվում, այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսին, օրինակ, Կանադան է: Արդյունքում այդ երկրներում վթարները և խախտումները բավականին քիչ են: Այսինքն՝ կա փաստ, որ այս համակարգն արդյունավետ է, և բացի դրական արդյունքից որևիցե խնդիր այն չի ստեղծել: Զոհերի և ՃՏՊ–ների ցուցանիշները նվազել են մոտ 60 տոկոսով, ինչը լուրջ արդյունք է: Մեր երթևեկության մեջ շատ են խախտումներ անող վարորդները, պատճառների մասին բազմիցս է խոսվել՝ սկսած վարորդական իրավունք գնելուց մինչև վարորդական գիտելիքներ չունենալը: Այս նոր ներդրումը նման վարորդներին հնարավորինս զերծ է պահելու երթևեկությունից: Բալային համակարգը չի խստացնում, կարելի է ասել, որ շատ մեղմ տուգանքներ է սահմանում՝ ֆինանսական բեռն է իջեցվել: Սա փաստում է, որ ՃՈ–ն վարորդներին որպես տուգանելու օբյեկտ չի մոտենալու, և առաջնային է լինելու երթևեկության անվտանգությունը, վարորդների կարգապահությունը»,–ասաց նա՝ հավելելով, որ, ըստ նախագծի, վարորդներն ավելի քիչ գումարով են տուգանվելու, բայց միավորը կորցնելու դեպքում կարող են զրկվել վարորդական իրավունքից:

«Խախտումների հետևանքով մեզ մոտ վթարների քանակը զգալի ավելացել է: Այս տարի ցավալի թվեր են արձանագրվում, նախորդ տարիների համեմատ գերազանցվում է զոհերի թիվը: Իսկ յուրաքանչյուր վթարի հիմքում անվտանգության կանոնները չպահպանելն է: Ընդհանուր առմամբ՝ մեզ մոտ նախատեսվող նոր համակարգը ավելի մեղմ է, քան շատ եվրոպական երկրներում: Օրինակ՝ մեզ մոտ խմածության նվազագույն թույլատրելի չափը շատ բարձր է, քան այլ երկրներում: Նախատեսվող համակարգն ավելի մեղմ է, բայց այսպիսով փորձ է արվում, որ վարորդներն իրենք իսկ ապացուցեն, որ համակարգն իր մեջ դաստիարակչական միտում ունի»,–նշեց նա:

Ս. Ղահրամանյանը շեշտեց, որ, այդուհանդերձ, պատրաստվում է նախագծի վերաբերյալ որոշ առաջարկներ ներկայացնել. «Ցավոք, շատ խախտումների դեպքում միավորները չեն նվազում: Օրինակ է անվտանգություն գոտին չգցելը»: 

Հարցին, թե մեզ մոտ խախտումներն արվում են հիմնականում այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան, այդ դեպքում վերոնշյալ նախագծով որքանո՞վ է լուծվում խնդիրը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համամիտ եմ: Որտեղ կա տեսախցիկ, խախտումներ անողներն Աստծու գառ են, որտեղ չկա՝ չարիք են երթևեկության համար: Շատ եմ ցանկանում, որ ոստիկանությունը կամ ՃՈ–ն որևիցե հստակ մեխանիզմ առաջարկեն և քաղաքացիների տեսանյութերի հիման վրա վարչական տույժեր նշանակվեն: Այդ տույժերը պետք է նշանակվեն վարորդների նկատմամբ, ովքեր խախտում են արել, բայց տվյալ տարածքներում տեսախցիկներ չեն եղել: Սա ևս ընդունված է տարբեր երկրներում: Պետք է զարգացնել դա նաև մեզ մոտ, քանի որ թեև վերոնշյալը զգոնությունը որոշակիորեն կբարձրացնի, փոփոխություններ կբերի, բայց լիարժեք արդյունավետ չի լինի, որովհետև խախտումներ անողները առանց տեսախցիկների ճանապարհային հատվածում կրկին խախտումներ կանեն: Քաղաքացիների տեսանյութերի հիման վրա պետք է արձանագրություններ կազմվեն: Սա վարորդներին կպարտավորեցնի բոլոր տեղերում պահել այդ կանոնները»:

Հարցին, թե Հայաստանում ինչպե՞ս կաշխատի այդ մեթոդը՝ հաշվի առնելով մարդկանց մենթալիտետը, և արդյո՞ք վերահսկողության բեռն ավելի շատ չպետք է լինի հենց ՃՈ–ի վրա, նա պատասխանեց.

«Ներկայումս ՃՈ կարգախմբերի քանակը շատ սակավ է և, բնականաբար, կլինեն տեղեր, որոնք դուրս կմնան իրենց տեսադաշտից: Դրա հետևանքով մարդիկ ազատ կզգան և կանեն այն, ինչ իրենց հաճելի է, ոչ թե այն, ինչ օրենքն է թելադրում: Մյուս քաղաքացիների կողմից տեսանյութեր տրամադրելը նորմալ է: Իհարկե, կան մենթալիտետային հարցեր, բայց, ամեն դեպքում, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ դիմացի կամ կողքի մեքենայի խախտում անող վարորդն այդ պահին հենց իր անվտանգությունն է վտանգում: Եթե բոլորն այս ձևով մտածեն, հնարավորինս քիչ խախտումներով երթևեկություն և բարեկիրթ վարորդներ կունենանք: Այդ դեպքում կունենանք խախտումներ, որոնք դիտավորյալ չեն անի, ինչպես հիմա, երբ մեծամասնությունը դիտավորյալ է անում: Մեծ հաշվով՝ վարորդները չհասկացան ՃՈ վարած մեղմ քաղաքականությունը, ինչի հետևանքով ունենք ցավալի դեպքեր, ՃՏՊ–ների ավելացած քանակ: Բացի այն վարորդներից, ովքեր խախտումներ են անում այն փողոցներում, ուր տեսախցիկ չկա, կան վարորդներ, որ անկախ նրանից՝ տեսախցիկ կա, թե՝ ոչ, միևնույն է, խախտում են անում: Սա մեծ խնդիր է»,–ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ նման վարորդների հետ պետք է զբաղվեն բժիշկներն ու հոգեբանները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան