Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վանաձորցի ամուսինները Հայաստանում առաջին անգամ շոկոլադե դիմանկարներ են ստեղծում (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

35-ամյա Արկադի Դեմիրխանյանը շոկոլադե դիմանկարների պատրաստմամբ սկսել է զբաղվել ընդամենը 1 տարի առաջ` անդրանիկ զավակի ծնվելուց հետո: Մասնագիտությամբ տնտեսագետ-մարկետոլոգի մոտ շոկոլադե դիմանկարներ պատրաստելու գաղափարն առաջացել է հիմնական բնակության վայրից` Ղազախստանից Հայաստան տեղափոխվելուց հետո:

«Երբ տղաս ծնվեց, եկա Հայաստան, մտածում էի` ինչո՞վ կարելի է զբաղվել: Ինտերնետով տեսա, որ արտերկրում շոկոլադից տարբեր նկարներ, հուշանվերներ են պատրաստում: Մտածեցի` ես էլ փորձեմ: Տնեցիներն ասացին, որ Վանաձորում դժվար թե նման հուշանվերների պահանջարկ լինի, բայց որոշեցի փորձել: Առաջինը պատրաստեցի տղայիս դիմանկարը: Առաջին անգամ, ճիշտն ասած, այնքան էլ լավ չստացվեց: Աստիճանաբար սկսեցի կատարելագործվել:Հետզհետե ավելի գեղեցիկ նկարներ ստանալու հարցում ինձ շատ օգնեց այն հանգամանքը, որ դպրոցական տարիներին նկարչական դպրոց եմ գնացել¦,- պատմում է Արկադին:

Հաջող ստացված առաջին դիմանկարը տարածելուց երկու օր անց նկարիչն ստանում է առաջին պատվերը: Աստիճանաբար պատվերների աշխարհագրությունն ընդլայնվում է, թիվը` մեծանում:

«Այժմ պատվերներ ունենք Վանաձորից, Սպիտակից, Ալավերդուց, Երևանից»,- ասում է Արկադիի կինը` Անահիտը, որը ամուսնու օգնականն ու առաջին քննադատն է:

Տորթերի պատրաստման գործում մասնագիտացած Անահիտը ինքն էլ ժամանակ առ ժամանակ  դիմում է ամուսնու օգնությանը` տորթերի համար պատրաստվող ֆիգուրները ավելի ճշգրիտ տեսքի բերելու համար: Ամուսիններըերբեմն էլ համագործակցում են. կինը պատրաստում է պատվիրված տորթը, ամուսինը` երեսապատում այն շոկոլադով ու նկարում հոբելյանի դիմանկարը:

Ամուսինները նշում են, որ Հայաստանում շոկոլադե դիմակարներ պատրաստելու նախադեպ չկա: «Մենք առաջինն ու դեռևս միակն ենք»,- ասում է Անահիտը ու հավելում, որ հատկապես վերջին շրջանում համագործակցության առաջարկներ են ստանում երևանյան մի քանի կազմակերպություններից:

Նկարները պատրաստվում են ամենատարբեր չափերովª կախված պատվիրատուի ցանկությունից: Մինչեւ այժմ պատրաստված ամենամեծ շոկոլադե դիմանկարը եղել է 30/40 չափերով:

Վերջին շրջանում ամուսինները հանդես են եկել նոր` շոկոլադե անուններ կամ նախադասություններ պատրաստելու առաջարկով: Ասում են` նոր առաջարկին արձագանքը սպասվածից ավելի բուռն է եղել, հատկապես որ այն ավելի մատչելի է, քան շոկոլադե դիմանկարը. 1 տառն արժե 600 դրամ:  Առաջիկայում մտադիր են նաև ավտոմեքենաների պետհամարանիշերի շոկոլադե հուշանվերների տարբերակները փորձարկել:

Ողջ օրը շոկոլադի հետ անցկացնող Արկադիի ցանկությունն է մի օր ներկայանալ շոկոլադե հուշանվերների, դիմանկարների ցուցահանդեսով:

Ձյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը