Սիրիայի իշխանությունները 9000 գողացված հնագիտական իր են վերադարձրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի իշխանություններին հաջողվել է վերադարձնել շուրջ 9000 գողացված պատմական իրեր ու գտածոներ: Միևնույն ժամանակ Սիրիայի շրջափակման մեջ գտնվող տարածքներում անօրինական հնագիտական պեղումներ են տեղի ունենում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի թանգարանների և մշակութային ժառանգության վարչության տնօրեն Մահմուդ Համմուդը:
Նրա խոսքով՝ ավելի քան 400 հնագիտական նմուշ վերադարձվել է Լիբանանից, այդ թվում՝ քարե արձաններ Պալմիրայից և սրբապատկերներ Մաալյուլի վանքից:
Համմուդը տեղեկացրել է նաև սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ չգտնվող տարածքներում՝ Մանբիջ, Ռաքքա քաղաքների շրջակայքում և Եփրատից արևելք ընկած հատվածում, իրականացվող անօրինական հնագիտական պեղումների մասին:
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները
5
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում



