Քաբուլում ընտրական տեղամասերում պայթյուններ են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ընտրական տեղամասերում պայթյուններ են գրանցվել, հայտնում է AFP-ն:
Տեղացի պաշտոնյաներին եւ ականատեսներին վկայակոչելով՝ գործակալությունը հայտնում է, որ Քաբուլի մի քանի ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ:
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սեպտեմբերի 5-ին հաղորդվել էր, որ առնվազն 20 մարդ է զոհվել Քաբուլի մարզական ակումբում 2 պայթյունի հետեւանքով, եւս 60-ը վիրավորվել էր:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախընտրական մրցարշավի ընթացքում տեղի են ունեցել խորհրդարանի պատգամավորի թեկնածուների եւ երկրի պաշտոնական ներկայացուցիչների սպանություններ եւ ահաբեկություններ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



