Իտալական ՀԿ-ն հայտնել է Քաբուլում պայթյունի հետեւանքով զոհված երեխայի եւ 29 տուժածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական Emergency հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է 29 մարդ, փոխանցում է RT-ն:
Նշվում է, որ միջադեպի հետեւանքով երեխա է զոհվել:
Այս մասին հաղորդվում է կազմակերպության Twitter-յան էջում:
«Քաբուլում ընտրական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո ներկա պահին Վիրաբուժական կենտրոն է ընդունվել 30 մարդ: Նրանց թվում երեխա կա, որը մահացել է կենտրոն ընդունվելու պահին»,- նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քաբուլում ընտրական տեղամասերում տեղի են ունեցել պայթյուններ, որտեղ ընթանում են երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրություններ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



