Մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդի թռիչքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական BepiColombo տիեզերական զոնդի թռիչքը, փոխանցում է DW-ն:
Bepicolombo-ով Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գայանայի Կուրու տիեզերակայանից:
Ըստ մասնագետների հաշվարկների՝ զոնդը, որի երկարությունը կազմում է 6,40 մետր, իսկ քաշը՝ 4,1 տոննա, Արեգակին ամենամոտ մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետեւ նրանից կանջատվեն երկու ինքնավար արբանյակներ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր ուղեծրերից:
Գիտնականները հույս ունեն տեղեկություններ ստանալ Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակի մագնիսական դաշտի եւ մակերեւույթի հատկությունների մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



