Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Մեսչյանը:
Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլ ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»:
Նշենք, որ Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է:
Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։
Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:
1
Amio Era․ Ամիօ բանկի ներդրումը կրթական համակարգում
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին



