Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օսամու Սիմոմուրան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆագասակիում կյանքի 91-րդ տարում մահացել է քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի գիտնական Օսամու Սիմոմուրան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ճապոնական աղբյուրին:
Ինչպես տեղեկացրել են Նագասակիի համալսարանի ներկայացուցիչները, Սիմոմուրան մահացել է հոկտեմբերի 19-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հաղորդվել:
Օսամու Սիմոմուրան ծնվել է 1928 թվականին Կիոտո պրեֆեկտուրայում, այնուհետև բնակվել է Օսական և Նագասակի քաղաքներում: Ավարտել է Նագասակիի և Նագոյայի համալսարանները: 1960-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկսել է աշխատել Փրինսթոնի համալսարանում:
2008-ին ճապոնացի գիտնականը Մարտին Չալֆիի և Ռոջեր Ցիենի հետ կիսել է «կանաչ ֆլուորեսցենտային սպիտակուցի բացահայտման և զարգացման համար» ստացած Նոբելյան մրցանակը:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



