«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (ֆոտո)
ՍՊՈՐՏDaily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Լեսթերի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 9-րդ տուրի խաղում: Պարբերականը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա Ունաի Էմերիի գլխավորած թիմի փոխարինողների թվում:
«Արսենալ». Բերնդ Լենո, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Լուկաս Տորեյրա, Գրանիտ Ջակա, Մեսութ Օզիլ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Աարոն Ռեմզի, Ալեքսանդր Լյակազեթ։
Հոկտեմբերի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին: Պրեմյեր լիգայի 8-րդ տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Լեսթերը» 12 միավորով 11-րդն է:

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



