ՀՀԿ-ն առավոտյան նիստ է արել եւ հստակեցրել իր դիրքորոշումն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը:
ՀՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին քննարկվել եւ հաստատվել Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 11-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: Եթե խորհրդարանը չընդունի այդ օրինագծերի փաթեթը, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



