Մասիմո Կարերան հեռացվեց Մոսկվայի «Սպարտակից»
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի կայքը:
«Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Ռաուլ Ռիանչոն:
Իտալացի 54-ամյա մասնագետը 2016-ի ամռանն էր գլխավորել մոսկովյան ակումբը, որի հետ 2016/17 մրցաշրջանում դարձավ Ռուսաստանի չեմպիոն, այնուհետեւ նվաճեց երկրի Սուպերգավաթը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնության 11-րդ տուրից հետո «Սպարտակը» 18 միավորով 6-րդ տեղում է: Նախօրեին մոսկովյան ակումբը 2:3 հաշվով տնային պարտություն էր կրել Տուլայի «Արսենալից»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



