Դավիթ Տոնոյանն ու Ռուդի Ջուլիանիին կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հրավերով մասնավոր այցով Հայաստանում գտնվող Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Կողմերը հատուկ ընդգծել են ԱՄՆ, մասնավորապես՝ Նյու Յորքի հայ համայնքի դերակատարությունը ինչպես ԱՄՆ ներքին կյանքում, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



