Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի հերթական նիստում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Ըստ նախնական տվյալների՝ քիչ առաջ ԱԺ-ում ավարտված քվեարկությանը մասնակցել է ընդամենը 54 պատգամավոր, մինչդեռ ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:
Նշենք, որ ԱԺ նիստի համար օրվա ընթացքում գրանցվել է 67 պատգամավոր, սակայն ոչ բոլորն են մասնակցել ՍԴ անդամի քվեարկությանը:
Քվեարկության պաշտոնական տվյալները կհրապարակվեն ԱԺ նիստի ընդմիջումից հետո։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է: Մինչ այդ ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել էր Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որոնք չէին ընտրվել:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



