Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քիմ Քարդաշյանից մինչև անմոռուկ. պատվիրում են դաջվածքներ, որոնք կարող են տարօրինակ թվալ. Armlur.am

ԼԱՅՖ

Armlur.am–ը գրում է.

Դերասանուհի, նկարչուհի Լիդիա Գրիգորյանը, ով երկար տարիներ է` աշխատում է նաեւ որպես տատու-նկարիչ, այն կարծիքին է, որ եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են, տարածում են գտել ինդիվիդուալ դաջվածքները: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է այսօր տարածված միտումների, տարօրինակ թվացող պատվերների մասին: Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհին անդրադարձել է նաեւ իր թատերական գործունեությանը եւ այլ թեմաների: 

-Լիդիա, շուրջ տասը տարի է` աշխատում եք որպես տատու-նկարիչ. ժամանակին տատուներն ընդամենը խորհրդանշական սիմվոլներ էին, այսօր արդեն դրանք կարող են արվեստի մասնիկ լինել: Ե՞րբ է տատուն դադարում սովորական պատկեր լինելուց եւ նշանակում ավելին: Այսօրվա եւ տարիներ առաջվա այցելուների պահանջները որքանո՞վ են փոխվել: 

Այսօր արդեն տարածում են գտել ինդիվիդուալ, ոչ ստանդարտ դաջվածքները: Ժամանակին շատ էին դաջում հիերոգլիֆներ ու ինչ-որ գրվածքներ, իսկ հիմա տարածված են անհասկանալի թվացող տատուները, որոնք կարող են ինչ-որ հատուկ բացատրություն չունենալ, բայց լինեն հետաքրքիր, արժեքավոր: Եթե խորհրդային տարիներին դաջվածք անողներն ասոցացվում էին հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ, ապա այսօր այդ կարծրատիպերը կոտրվել են: Բացի այդ` այսօր, ի տարբերություն տարիներ առաջ տիրող իրավիճակի, աղջիկներն այլեւս չեն թաքցնում իրենց դաջվածքները:

Մեր այցելուները երբեմն ցանկություն են հայտնում դաջել իրենց մարմնի վրա սիրելիի անունը: Մենք այդ դեպքում խորհուրդ ենք տալիս երկար մտածել, քանի որ փորձը ցույց է տվել` նրանք հետագայում փոշմանում են եւ ուզում են ջնջել այն: Բացի այդ՝ ասում են` սիրելիի անունը չի կարելի դաջել մարմնի վրա. դա հանգեցնում է բաժանության: 

image

-Արեւմուտքում շոու-բիզնեսի ներկայացուցիչների զգալի մասը տատու ունի. մեզ մոտ իրավիճակն ինչպիսի՞ն է: 

-Մեր շոուբիզնեսցիների շրջանում էլ կա դաջվածք անելու միտում: Նրանք դա ավելի շատ անում են ոչ թե բեմում երեւալու, այլ հենց իրենց, աձնական նպատակների համար:

-Իսկ Ձեր այցելուները երբեմն տարօրինակ պատվերներ չե՞ն տալիս: Կարո՞ղ եք հիշել մի քանիսը:

-Նման դեպքերը շատ են. ամեն մարդ իր աշխարհայացքն ու մտածելակերպն ունի: Կոնկրետ ինձ համար զարմանալի չի եղել, բայց կողքիններս երբեմն զարմացել են, երբ ամերիկահայ աստղի տղա ֆաներից մեկը մեզ պատվիրել է իր մարմնի վրա դաջել Քիմ Քարդաշյանի պատկերը, կամ երբ հատկապես սփյուռքահայերը ցանկացել են ունենալ անմոռուկով դաջվածք: 

kim tato

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/440908/ 

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան