ԶԼՄ-ները հրապարակել են A321 ինքնաթիռի պայթյունի կազմակերպչի անունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆA321 ինքնաթիռում պայթյունի հավանական կազմակերպիչը Վիլայաթ Սինայ ահաբեկչական խմբավորման ղեկաար Աբու Ուսամա Ալ-Մասրին է: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sunday Times թերթը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Ինչպես նշում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները հաստատում են այս տեղեկատվությունը: Պաշտոնական Լոնդոնը ծրագրում է նաև օգնել Ռուսաստանին և Եգիպտոսին՝ Ալ-Մասրիին ձերբակալելու կամ լիկվիդացնելու հարցում: Եթե նման քայլ ձեռնարկվի, ապա բրիտանական SAS հատուկ նշանակության ջոկատի մարտիկները հավանաբար կմասնակցեն այդ գործողությանը՝ գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԴԱԻՇ-ի եգիպտական ճյուղը ստանձնել է հոկտեմբերի 31-ին ռուսական ինքնաթիռի վթարի պատասխանատվությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



