Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործող կապ է. Աննա Նաղդալյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների ետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին, թե երեկ պաշտպանության բանակի զինվորի վիրավորվելու դեպքի հետ կապված կիրառվել է օպերատիվ կապը, Նաղդալյանը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` իր ելույթներից մեկի ընթացքում:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



