Մորալեսն ԱՄՆ-ին անվանել է աշխարհում խաղաղության թշնամի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սպառնալիք է մարդու իրավունքների եւ խաղաղության համար: Քաղաքական գործիչն այս մասին նշել է իր թվիթերյան էջում, փոխանցում է Gazeta-ն:
Նշվում է, որ նա այս հայտարարությունն արել է՝ կապված Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից դուրս գալու Վաշինգթոնի մտադրության հետ:
«…ԱՄՆ-ն աշխարհում խաղաղության եւ մարդու իրավունքների թշնամին է»,- հայտարարել է Մորալեսը:
Նա նշել է, որ այս մասին են վկայում ինչպես Պայմանագրից դուրս գալու ամերիկյան մտադրությունը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկայից միգրանտներին կանգնեցնելու նպատակով զինվորականներին Մեքսիկայի սահման ուղարկել սպառնալը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



