Թուրքիայի ափերի մոտ ծովի հատակին 18-րդ դարի ռուսական նավ է հայտնաբերվել (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Իզմիր նահանգի ափերի մոտ հնագետներն Էգեյան ծովի հատակին հայտնաբերել են 18-րդ դարի ռուսական նավ, գրում է թուրքական arkeolojihaber.net կայքը:
Թուրք հնագետ, Իզմիրի համալսարանի դոցենտ Հարուն Օզդաշը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նավը ծովի հատակում զբաղեցնում է մոտ 200 ք/մ տարածք:
Հնագետներին հաջողվել է որոշ իրեր բարձրացնել ցամաք. մասնավորապես՝ 65 մ խորությունից ջրի երես է հանվել մեկ թնդանոթ ու հին սպասքի որոշ նմուշներ: Նշվում է, որ նավի ներսում և շրջակայքում դեռ առկա է շուրջ 30 նման իր, այդ թվում՝ մեծ թվով զենքեր:
Գիտնականները ենթադրում են, որ նավը կարող է մասնակցած լինել 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի Չեսմենի ճակատամարտին, որը կայացել է 1770 թ-ի հունիսի 26-ին:

1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



