Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ֆիննախում կրճատվել է 92 աշխատող, ենթադրվում է՝ կրճատումներ կլինեն մյուս գերատեսչություններում ևս. կա հնարավորություն ավելի քիչ հաստիքներով ավելի լավ արդյունք ստանալ. Ա. Ջանջուղազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեսա, որ կա հնարավորություն նույն արդյունքը կամ ավելի լավ արդյունք ստանալ ավելի քիչ հաստիքներով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով գերատեսչությունում կրճատումների մասին մամուլի հրապարակմանը:

«Մեր կարծիքով` ղեկավար կազմի թիվը մի քիչ չափազանցված է պետական մարմիններում: Մեզ մոտ, օրինակ, 4-ից 1-ը ղեկավար է կամ այսպես ասած ղեկավարին սպասարկող անձնակազմ: Դա ամենավատը չէ, որովհետև որոշ տեղերում կա նաև 2-ից 1-ը, ցավոք սրտի: Եթե 10-ից 1-ը ղեկավար լինի, դա ավելի տրամաբանական կլինի»,- նշեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկության` ֆինանսների նախարարու­թյունում լուրջ կադրային կրճա­տումներ են եղել, մասնավորապես՝ մոտ 150 պայմանագրային աշ­խատող է կրճատվել:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ոչ թե 150, այլ 92 աշխատողների մասին է խոսքը, որոնցից 58-ն է եղել պայմանագրային:


«Այն ժամանակ, երբ պայմանագրային աշխատողներն առաջացել են, Ձեզ մոտ այդ հարցը չի առաջացել՝ ինչու են պայմանագրային աշխատողներ առաջացել: Երբ որ մենք գալիս ենք Ազգային ժողով և ասում ենք, որ մեր հաստիքացուցակը բաղկացած է այսքան մարդուց, բայց փաստացի ոչ թե աշխատում են այդքան, այլ այդքան գումարած նաև պայմանագրային աշխատողներ»,- ընդգծեց նա:


Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախարարությունում կառուցվածքի փոփոխությունը, հաստիքների նվազեցումը բացասական որևէ ազդեցություն չի ունեցել:

«Ո՞րն է նախընտրելի ճանապարհը, որ մենք, որպես սոցիալական խնդիր, ինչ-որ մի տեղ պահենք հաստիքներ, որոնք որևէ ազդեցություն վերջնական արդյունքի վրա չունեն, թե ճիշտ հակառակը՝ գնանք այն ճանապարհով, որ առավելագույնս արդյունավետ, կոմպակտ հաստիքների թվաքանակով ապահովենք այն վերջնաարդյունքը, որն ակնկալում ենք»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:

 
 


Ընդ որում՝ խնդիրը չի վերաբերում միայն ֆինանսների նախարարությանը: Ատոմ Ջանջուղազյանի նշեց, որ ի պաշտոնե նախարարությունը ստիպված է եղել նույն խնդիրները տեսնել և բացահայտել նաև մյուս գերատեսչություններում:

«Ենթադրվում է, որ իրենց մոտ էլ կլինեն այդպիսի փոփոխություններ: Մենք մշտապես բողոքում ենք նրանից, որ պետական համակարգում աշխատավարձերը ցածր են, իսկ ցածր են նաև այն պատճառով, որ բաշխման համակարգն անարդյունավետ էր: Այս կրճատումներն, իհարկե, կազդեն աշխատողների աշխատավարձերի բարձրացման վրա: Միայն իմ ասած ղեկավար կազմի կրճատման արդյունքում նույն բյուջեի սահմաններում մոտ 20-22 տոկոսի լրացուցիչ վճարելու հնարավորություն ենք տեսնում»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:

 

 

 

Իմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի