Կրասնոդարում արտակարգ դրություն է սահմանվել հորդառատ անձրևների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Կրասնոդարի երկրամասում ուժեղ անձրևների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նահանգապետի համապատասխան հրահանգը հրապարակվել է երկրամասի վարչակազմի կայքում:
«Արտակարգ դրության ռեժիմ սահմանել Կրասնոդարի երկրամասի արտակարգ դրության հետևանքների վերացման և նախազգուշացման տարածքային ուժերի և կառավարման մարմինների համար», - ասվում է հրապարակված փաստաթղթում:
Որոշման համաձայն՝ արտակարգ դրության տարածման գոտու սահմաններում ընդգրկվել են Ապշերոնի և Տուապսեի շրջանները, ինչպես նաև Սոչի քաղաքը:
Հորդառատ անձրևների պատճառով 460 մարդ ստիպված է հեռանալ տնից, ավելի քան 1000 շինություն հեղեղվել է: Տարածաշրջանում արգելափակվել է երկաթուղային հաղորդակցությունը: Երկու մարդ զոհ է գնացել տարերային աղետին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



