Միսիսիպիի նահանգում 15 ավտոմոբիլ է գետնի տակն անցել կայանատեղում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇուրջ 15 ավտոմեքենա է գետնի տակն անցել ԱՄՆ-ի Միսիսիպիի նահանգի Մերիդիան քաղաքի ռեստորաններից մեկի մերձակա կայանատեղում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, առաջացած փոսի երկարությունը կազմում Է 180 մետր, լայնությունը՝ 15 մետր:
«Փոսի հայտնվելու պատճառը հետաքննվում Է, մեր գլխավոր խնդիրն Է մնում այցելուների եւ մեր աշխատակիցների անվտանգության ապահովումը,- հայտարարել Է ռեստորանի ներկայացուցիչը:- Հաստատությունը կփակվի մինչեւ կայանատեղի նորոգման ավարտը»: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



