Հունաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանում Հոնիական ծովում լույս ուրբաթ գիշերը տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է հունական Զակինտոս կղզուց մոտ 35 կմ հեռավորությամբ, հայտնում է AP-ն:
Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով ավերածություններ չեն գրանցվել, սակայն կղզում դադարեցվել է էլեկտրականության մատակարարումը:
EMSC-ի տեղեկություններով՝ երկրաշարժի հետեւանքով մոտ 20 սմ բարձրությամբ ցունամի է առաջացել: Ծառայության մասնագետները Twitter-ում հայտնել են, որ այն լուրջ սպառնալիք չի ներկայացնում, սակայն մերձակա շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել ծովին չմոտենալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



