Մահացել է Նիկոլայ Կարաչենցովը
ՄՇԱԿՈՒՅԹՄոսկվայում մահացել է թատրոնի ու կինոյի խորհրդային եւ ռուս դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Դերասանը մահացել է իր 74-ամյակից մեկ օր առաջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դերասանի որդուն: «Այո, մենք հաստատում ենք: Դա տեղի ունեցավ Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան 9-ից 10 պակաս»,- ասել է նա:
Դերասանի մահվան պատճառի մասին առայժմ չի հաղորդվում: Հայտնի է, որ Կարաչենցովն ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքաբորբով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դա ոչ թե մրսածության, այլ քաղցկեղային ուռուցքի հետեւանքով էր առաջացել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



