Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մտահոգություն Արցախում. «Դեմ ենք, որ մեր հողերը վաճառվեն օտարերկրացիներին». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացվել, որտեղ առկա ձևակերպումն առաջացրել է «Արդարություն» կուսակցության անհանգստությունը: Խոսքը «ԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին ԱՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին է: «Այդ նախագիծը նախատեսում է օտարերկրյա քաղաքացիներին սեփականաշնորհման իրավունքով տրամադրել հողատարածքներ՝ այգիներ հիմնադրելու նպատակով: Առհասարակ, Արցախի իշխանությունների մոտ հետաքրքիր պրակտիկա է առաջացել, որը տարիների պատմություն ունի. եթե ցանկանում են ինչ–որ ծրագիր իրականացնել, սակայն օրենքը դա թույլ չի տալիս, անպայմանորեն մտածում են օրենքի մեջ նոր փոփոխություններ մտցնելու մասին: Այսինքն՝ տվյալ ձեռնարկը դարձնում են օրինական: Նույն նպատակն է հետապնդում վերոնշյալ նախագիծը, որը ներկայացվել էր Ազգային ժողովին: Նախագիծը, սակայն, դեռևս չի ընդունվել, որովհետև վերադարձվել է գլխամասային հանձնաժողով: Մենք սպասում ենք հետագա քննարկմանը»,– «Փաստի» հետ զրույցում ասաց «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանը:

Խոսելով նախագծից բխող մտահոգությունների մասին՝ նա նշեց. «Նախ՝ իրեն հարգող երկիրն իր հողերը չի վաճառի օտարերկրյա քաղաքացիներին: Մանավանդ, երբ չգիտենք՝ իրենք ինչ քաղաքացիներ են, արդյո՞ք միջնորդավորված չեն լինի: Ի վերջո, այդ հողի սեփականատերերը կարող են նաև սնանկանալ և ստիպված լինել իրենց հողաբաժինը վաճառել որևէ բանկի կամ վերավաճառել այլ քաղաքացիների, և այդպես, փաստորեն, մենք զրկվում ենք այդ տարածքների վրա վերահսկողության իրավունքից: Վտանգը այստեղ է, սակայն կա նաև այլ նրբություն. բազմաթիվ այգիներ, որոնք համայնքային սեփականություն են հանդիսանում, գտնվում են խոշոր հողատերերի, ինչ–որ չինովնիկների, բիզնեսմենների տրամադրության տակ: Եվ նրանք, փաստորեն, իրենց այգիները մշակում են վարձակալության հիմունքներով: Կա նաև այսպիսի մի վտանգ, որ այդ փոփոխություններով փորձում են օրինականացնել և սեփականաշնորհման օրինական իրավունք ձեռք բերել նաև այդ համայնքների մերձակա տարածքների այգիների մասով: Որպեսզի այդ այգիները սեփականաշնորհվեն, օրենքում կատարում են այս փոփոխությունները»:

Մեր զրուցակիցը նշեց, որ կա նաև մեկ այլ նրբություն. «Քանի որ վարձակալած տարածքները չեն կարող գրավադրվել բանկերում, դրանով իսկ լուծվում է նաև այդ խնդիրը: Այսինքն՝ օրենքի փոփոխությունները թույլ կտան նաև բանկում գրավադրման իրավունք ձեռք բերել»:

Անդրադառնալով բուն նախագծին և իրենց դիրքորոշմանը՝ Մարսել Պետրոսյանը շեշտեց. «Մենք կտրականապես դեմ ենք, որ մեր հողերը սեփականության իրավունքով վաճառվեն օտարերկրացի քաղաքացիներին: Նույն հաջողությամբ այդ հողերի սեփականատերերը կարող են միջնորդավորված ձևով դառնալ մեր հակառակորդներն ու թշնամիները: Մենք դիմել ենք Ազգային ժողովին, բայց պատասխան չենք ստացել: Փոխարենը լղոզված մի տեքստով մեզ պատասխանել է ԱՀ գյուղնախարարությունը: 

Մենք ստիպված ենք եղել երկրորդ անգամ դիմել: Բաց նամակով ենք դիմել, սակայն առ այսօր ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք չկա թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության կողմից: Երևի սա էլ պատասխանի մի ձև է: Այն իմաստով, որ ամենահետաքրքիրը լռությունն է՝ լռության են մատնել»:

Նա ընդգծեց, որ իրենց համար հիմնավորումները համոզիչ չեն: «Ոչ միայն համոզիչ չեն, այլև կարելի է ասել, որ գրեթե հիմնավորում չկա. բացի նրանից, որ Արցախ են մուտք գործում ներդրումներ՝ այգիների հիմնադրման նպատակով: Մենք չենք կիսում այդ հիմնավորումը: Մենք կարծում ենք, որ կարելի է օտարեկրյա քաղաքացիներին տարածքներ տրամադրել այգիներ հիմնադրելու համար, բայց այն թող լինի ոչ թե սեփականության իրավունքով, այլ վարձակալության հիմունքներով: Մեր մտահոգությունը սա է»,– ասաց Պետրոսյանը՝ միաժամանակ շեշտելով, որ վերոնշյալ փոփոխությունների անհրաժեշտությունը Արցախը չի զգում: 

Հ.Գ.–ԱՀ գյուղնախարարությունը, որպես նախագիծը ներկայացնող լիազոր մարմին, կուսակցությանը մասնավորապես պատասխանել է. «ԱՀ կառավարության նախաձեռնած օրենքների նախագծերի փաթեթի բովանդակության և նպատակների վերաբերյալ կա ակնհայտ թյուրըմբռնում: Փաթեթն ամենևին էլ չի նախատեսում օտարերկրացիներին «հայրենիք վաճառելու» համար իրավական հիմքերի ձևավորում: Այդպիսի միտք կարող է ծնվել միայն ներկայացված փաթեթի ոչ ճիշտ ու թերի ընկալումից: Այն չի ստեղծում ԱՀ անվտանգությանը սպառնացող որևէ հնարավորություն: ԱՀ կառավարությանն օրենքով վերապահվում է իրավունք՝ նպատակահարմար դիտարկվելու պարագայում սեփական ներդրումների հաշվին արտադրական նշանակության այգի հիմնադրած և համապատասխան ենթակառուցվածքներով համալրված՝ այգեգործական գործառնական նշանակության տարածքն օտարել (առանց ազատ վերավաճառելու և այլ նպատակներով օգտագործելու հնարավորության) ԱՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձանց: Ընդամենը: Ի դեպ, ՀՀ օրենսդրությամբ արդեն 2018 թ. սկզբից օտարերկրացիներն այգեգործական նպատակով կարող են հողատարածք ձեռք բերել ընդհանուր հիմունքներով: Մեր առաջարկած փաթեթն իր մեջ ներառում է իրավական կարգավորումների այնպիսի մեխանիզմներ, որոնք, սրանով պայմանավորված, բացառում են ԱՀ պաշտպանունակությանն ու տնտեսական անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիք: Հավելենք նաև, որ նախագծի նպատակն է օտարերկրյա կապիտալի և ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավումն այգեգործության ոլորտում, ինչի հաշվին հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել ոլորտում առկա ներուժը և կրկնապատկել, եռապատկել այգեգործության զարգացման տեմպերը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Երեք ոստիկանի՝ ծառայության դադարեցում, մեկին՝ խիստ նկատողություն ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից