Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հ. Սերոբյանը՝ Դոհայից. Առաջին անգամ Հայաստանի 3 մարմնամարզիկ դուրս է գալիս ԱԱ-ի եզրափակիչ

ՍՊՈՐՏ

Առաջին անգամ սպորտային մարմնամարզության պատմության մեջ Հայաստանի 3 ներկայացուցիչ դուրս է գալիս եզրափակիչ: Այս արդյունքն ինձ շատ է գոհացնում: Սպասում ենք եզրափակիչին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Քաթարի մայրաքաղաք Դոհայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է թիմային կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Թովմասյան, Վահագն Դավթյան եւ Վիգեն Խաչատրյան: Ավարտվել է որակավորման փուլը: Հայաստանի 3 ներկայացուցիչներ անցել են եզրափակիչ փուլ եւ կպայքարեն մեդալների համար: Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում է:

«Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում վաստակեց 14.866 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով նվաճեց եզրափակիչի ուղեգիր: Վահագն Դավթյանը հավաքեց 14.666 միավոր: Նա եզրափակիչ անցավ 5-րդ արդյունքով: Հենացատկում փայլուն հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հավաքեց 14.75 միավոր եւ 3-րդ տեղի արդյունքով մտավ եզրափակիչ:

Ընդհանուր արդյունքից շատ գոհ եմ: Տղաները լավ հանդես եկան, իրենց առջեւ դրած խնդիրը լավ կատարեցին: Այս արդյունքները մեր սպասվածից բարձր են:

Մեր առաջատարը՝ Հարություն Մերդինյանը, ցավոք, դուրս մնաց պայքարից, որակավորման փուլը չկարողացավ հաղթահարել, վերջին պտույտի ժամանակ ընկավ գործիքի վրայից: Հարությունը շատ լավ հնարավորություններ ուներ անցնելու նժույգ թափերի երզափակիչ, բայց չստացվեց: Ամեն դեպքում նրա մրցելույթից եւս գոհ եմ: Ինձ թիմում միայն չգոհացրեց Վիգեն Խաչատրյանը: Մենք աշխարհի առաջնությանը մասնակցում ենք թիմով: Վիգեն Խաչատրյանին բերել էինք թիմին օգտակար լինելու համար: Բայց նրանից դժգոհ եմ, քանի որ օգուտ չտվեց թիմին: Նժույգի վարժությունում ընկավ գործիքի վրայից: Չնայած, նշեմ, որ այս աշխարհի առաջնությունում գրեթե բոլորն են նժույգի վարժությունը կատարելիս ընկնում:

Ինչ վերաբերում է մրցավարությանը, ըստ մեր վաստակած միավորների, կարող եմ ասել, որ նորմալ մրցավարություն է, արդար են դատում, մեր մարզիկների նկատմամբ լավ տրամադրվածություն կա, որեւէ կողմնակալ վերաբերմունք չկա: Ինչ միավորների արժանի էինք, այն էլ ստացել ենք:  Հայաստանն այս աշխարհի առաջնությունում ունի երկու մրցավար, քանի որ թիմով ենք հանդես եկել. ինձ հետ մրցավարական կազմում է նաեւ Արթուր Գյուրջինյանը»,- ասաց Հակոբ Սերոբյանը::

Եզրափակիչները կայանալու են նոյեմբերի 2-ին՝ օղակներ եւ նոյեմբերի 3-ին՝ հենացատկ

Լուսինե Շահբազյան

Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»