Չինաստանում ուղևորատար ավտոբուսը 60 մետր բարձրությունից ընկել է գետը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում ուղևորատար ավտոբուսը 60 մետր բարձրությամբ կամրջից ընկել է գետը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ դեռևս հաղորդվում է 2 զոհի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Չունցին քաղաքում կիրակի՝ տեղի ժամանակով 10:00 –ին:
Ավտոբուսն ընթացքի ժամանակ բախվել է քառաշարք կամրջով հանդիպակաց երթևեկող ավտոմեքենային, ինչից հետո դուրս է թռել կամրջից: Գետն ընկնելուց հետո տրանսպորտային միջոցը ջուրն է ընկղմվել մինչև 50 խորությամբ:
Իրավապահ մարմինները պարզում են, թե քանի ուղևոր է եղել ավտոբուսում վթարի պահին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



