Անգլիայում երեք դեռահասներ ձերբակալվել են իրենց հասակակցի սպանության կասկածանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ17-ամյա երեք դեռահասներ իրենց հասակակցի սպանության կասկածանքով ձերբակալվել են Անգլիայի Արեւմտյան Յորքշիր կոմսությունում՝ տեղեկացնում է Sky News-ը։
Ոստիկանները, որոնց առավոտյան 9։30-ին կանչել են Գալիֆաքս քաղաքի Իստ Պարկ Ռոուդ, հայտարարել են, որ դեպքի վայրում «բավական թվով ականատեսներ» են եղել։ Կասկածյալների մասին ոչինչ չի ասվում։
Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները հայտնաբերել են երեք վիրավոր դեռահասների, որոնցից մեկը գլխին առավել ծանր վնասվածք էր ստացել։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Ողջ մնացած նրա վիրավոր ընկերները բժշկական օգնություն են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



