Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շառլ Ազնավուրի ընտանիքը. ովքեր են նրա զավակները. լուսանկարներ

ԼԱՅՖ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ ու հայտնի մարդկանց ընտանիքներին։ Այս անգամ ներկայացնում ենք աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը։

Շառլ Ազնավուրի ստեղծագործական գործունեության մասին հազարավոր հոդվածներ են գրվում, սակայն նրա անձնական կյանքի մասին անդրադարձները քիչ են։ Հայտնի է, որ հայ մեծանուն երգիչն ամուսնացել է երեք անգամ։
Նրա առաջին երկու ամուսնությունները երկար չեն տեւել։ «Մարդիկ սխալվում են եւ դա նորմալ է։ Երբ առաջին անգամ ամուսնացա, շատ երիտասարդ էի, առաջին կինս եւս. նա 17 տարեկան էր, իսկ ես՝ 21։
Միշլինն ինձ դուստր է պարգեւել՝ Սեդային։ Մեր ամուսնությունը տեւեց հինգ տարի։ Իմ երկրորդ կինն Էվելինն էր։ Սա բոլորովին այլ պատմություն է, որը եւս կարճ տեւեց եւ կրկին սխալ ընտրություն էր»,- պատմում է Ազնավուրը։

The Armenian-French songwriter and cinema actor Charles Aznavour with his third wife, the Swedish Ulla Thorsell. France, 1970. ©MP/Portfolio/Leemage

Ազնավուրն իր երրորդ կնոջ հետ

Իր երրորդ կնոջ հետ Շառլ Ազնավուրն արդեն գրեթե կես դար է ապրում։ Նա ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելն է։ Նրանց ամուսնությունը տեղի է ունեցել 1967 թվականին Լաս Վեգասում, որից հետո նաեւ՝ Ֆրանսիայի հայկական եկեղեցում։
«Հնարավոր չէ ամուսնանալ եւ նրան էլ ստիպել լինել նույնպիսին, ինչպիսին դու ես։ Անհրաժեշտ է գտնել փոխզիջումային տարբերակներ, միշտ ընտրել ինչպես ապրել եւ մտածել։ Հատկապես կարեւոր է ինչպես մտածել։ Ինձ համար դա դժվար չէ. ես տեսել եմ, թե ինչպես էին ապրում իմ ծնողները, չնայած, նրանց համար ավելի հեշտ էր, քանի որ նրանք երկուսն էլ հայ էին։Ես հայկական ծագումով ֆրանսիացի եմ, իմ ծնողները հայկական եկեղեցու հետեւորդներ էին, իսկ Ուլլան շվեդուհի է եւ բողոքկանների ընտանիքից։ Դա մեզ չի խանգարում։ Բողոքականների մոտ ամեն ինչ հակիրճ է. նրանց մոտ ընդունված չէ ասել մի բան, մտածել մեկ այլ բան, ինձ դուր է գալիս բնավորության այդ գիծը»,- նշում է շանսոնյեն։

aznavur1
Սեդան Շառլ Ազնավուրի ավագ դուստրն է։ Սովորել է Փարիզի հայ կուսանաց քոլեջում, երաժշտական դպրոցներում։ 1960-ականներից սկսել է երաժշտական կարիերան, տեղափոխվել է ԱՄՆ, համերգներ է տվել Վիլյամ Սարոյանի դստեր՝ Լյուսիի հետ։ 1988 թ. թողարկել է հայկական ավանդական երգերի ալբոմ։ Հոր հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
Նա երկու երեխա ունի, այժմ ապրում է Քալիֆորնիայում։

aznavur2

Ըստ որոշ տեղեկությունների, առաջին ամուսնությունից Շառլ Ազնավուրը նաեւ որդի ունի, սակայն նա երբեք այդ մասին չի նշել։
Երկրորդ ամուսնությունից Շառլ Ազնավուրը զավակներ չունի։ Ինչպես ինքն է պատմել, կինը չէր ցանկանում երեխաներ ունենալ եւ հենց դա էլ իրենց բաժանման պատճառն էր։

1956թ. ծնվեց Ազնավուրի որդին՝ Պատրիկը, ով, ցավոք, երիտասարդ տարիքում մահացավ։

Ահա թե ինչ է պատմում Շառլ Ազնավուրը. «Մի անգամ ես կարճ սիրավեպ ունեցա մի կնոջ հետ։ Մենք խաղաղ կերպով բաժանվեցինք, իսկ մի քանի ամիս անց այդ կինն ինձ ասաց, որ երեխայի է սպասում։ Ես անկեղծորեն ուրախացա եւ խոստացա, որ կօգնեմ իրեն։ Ես առաջարկեցի երեխային իմ ազգանունը տալ եւ պաշտոնապես ընդունել հայրությունը, սակայն նա իմ առջեւ նախապայման դրեց. կամ ամուսնանում ենք կամ նա ամուսնանում է իր երկրպագուի հետ, իսկ ես մի կողմում եմ մնում։ Ես ընտրեցի երկրորդ տարբերակը։ Մոտ տասը տարի անց, ի դեպ այդ տարիների ընթացքում ես փորձում էի գտնել նրան, հանդիպել որդուս, սակայն անօգուտ, նա ինձ ինքը գտավ։ Պարզվեց, որ իր ամուսնությունը քանդվում է, ամուսինը հարբում եւ ծեծում է Պատրիկին։ Նա ինձնից խորհուրդ էր հարցնում։ Այդ ժամանակահատվածում ես արդեն նոր ընտանիք ունեի եւ ես առաջարկեցի, որ Պատրիկը եւս մեզ հետ ապրի։ Զավակներս շատ ջերմ ընդունեցին Պատրիկին։ Նա լավ էր սովորում, բարի էր։ Չափահաս դառնալուց հետո նա որոշեց ինքնուրույն ապրել եւ հեռացավ ինձնից։ Ես նրան մի փոքրիկ ստուդիա գնեցի, որտեղ մի օր նրան մահացած գտան։ Նրա քսան տարին նոր էր լրացել։ Մահվան պատճառը ալկոհոլն էր ու դեղահաբերը։ Մինչ օրս պահում եմ նրա նամակները, որոնք նա ինձ գրում էր դպրոցից, ես հաճախ եմ նրան հիշում եւ լաց լինում»։

aznavur3
Կատյա Ազնավուրը Շառլի առաջին զավակն է երրորդ ամուսնությունից։ Երկար տարիներ նա հոր հետ նույն բեմում է երգել։ Նա իրեն փորձել է նաեւ դերասանակն կարիերայում։ Նա ամուսնացել է մուսուլմանի հետ, ինչն էլ հիմք հանդիսացավ բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե իբր նա եւս իսլամ է ընդունել, սակայն այդ տեղեկությունները հերքվեցին։

aznavur4
Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, սովորել է Շվեյցարիայում եւ նկարահանվել մի քանի ֆրանսիական ֆիլմերում։
2006թ. նա պատահականորեն տեղափոխվել է Ռուսաստան։Նրա տեղափոխության պատճառը Նաստյան էր, ում հետ հետագայում, սակայն,  բաժանվեցին։ Այժմ նա ապրում է Փարիզում։

aznavur5
Նիկոլյա Ազնավուրը Շառլի ամենափոքր զավակն է։ Ծնվել է 1977թ։ Նա զբաղվում է գիտությամբ եւ այժմ ապրում է Լիոնում։

aznavur6

Այժմ Ազնավուրն իր կնոջ հետ ապրում է Շվեյցարիայում։ Նրան հաջողվել է կազմել ամուր ընտանիք, դաստիարակել լավ զավակներ։ Չնայած ստեղծագործական հաջողություններին, Ազնավուրը վստահ է, որ երջանկությունն ամուր ընտանիքում է։

591351bf4247c8ed407e47ce394cd42c

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի