Մոուրինյո. Մարտիալն իր տաղանդը ցուցադրել է մեկ կամ երկու տարի առաջ
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին, որը նախկինում քիչ խաղաժամանակ էր ստանում:
«Մարտիալը բնական տաղանդ ունի: Նա դա ցույց է տվել մեկ կամ երկու տարի առաջ, բայց հիմա նա ուժեղացնում է իր դերը թիմում: Ես գոհ եմ խաղացողներից, որոնք շարունակում են կատարելագործվել: Եղել են ծանր փուլեր, քանի որ ես միշտ ավելին եմ պահանջում ախղացողից: Բայց հիմա ես գոհ եմ Մարտիալի խաղից: Ծանր աշխատանքը միշտ վարձատրվում է: Խաղացողները պետք է չհանձնվեն եւ ցույց չտան իրենց թուլությունները»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
«Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության խաղում Մարտիալը դարձել էր գոլի հեղինակ, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:1 հաշվով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



