Թուրքմենստանի նախագահը կես մլն եվրոյով մեքենա է գնել և անձամբ հավաքել այն սեփական գծագրի համաձայն (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄրցարշավային Mini Cooper ավտոմեքենան, որով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում էր «Ամուլ-Խազար 2018» ավտոմրցարշավին, ձեռք է բերվել 520 հազար եվրոյով:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ նշելով, որ տեղի լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել Թուրքմենստանի պետական բորսայի տվյալներին: Տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այս տարվա հունիսի 7-ին: Երկրի ղեկավարի մասնակցությամբ փորձնական մրցելույթը տվյալ մեքենայով հեռարձակել էր տեղական հեռուստատեսությունը:
Բացի դրանից, հաղորդվում էր, որ մեքենան գնելուց 12 օր անց Բերդիմուհամեդովն անձամբ վերամշակել և իր սեփական գծագրերի հիման վրա հավաքել է գերարագ սպորտային ամենագնացը:
Բերդիմուհամեդովի ձեռքով հավաքված ավտոմեքենան վերջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է օգոստոսին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



