ԱՄՆ-ում հայտնի գանգստերներից մեկն սպանվել է բանտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ում «Ուայթի» անունով ճանաչում ձեռք բերած գանգստեր Ջեյմս Բալջերը սպանվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի բանտում, ուր տեղափոխվել էր Ֆլորիդայի կալանավայրից:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, հանցախմբի ղեկավարը մեղավոր է ճանաչվել 11 մարդու սպանության համար և ցմահ ազատազրկման է դատապարտվել 2013-ին:
Բալջերը 89 տարեկան էր: Գանգստերի սպանության մեջ կասկածում են մեկ այլ կալանավորի, որը կարող է կապված լինել մաֆիայի հետ:
Ջեյմս Բալջերը նախատիպ է հանդիսացել Մարտին Սկորսեզեի «Ուխտադրուժները» ֆիլմի գլխավոր հերոսի՝ իռլանդական մաֆիայի պարագլուխ Ֆրենկ Կոստելոյի համար, որին մարմնավորել է Ջոնի Դեփը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



