Դանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին լուրերի հետ կապված: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը:
«Դա շատ ուժեղ և արտասովոր դիվանագիտական քայլ է»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դանիացի նախարարը:
Դանիայի հետախուզության և անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրանական հատուկ ծառայությունն սպանություն էր նախապատրաստում Դանիայի տարածքում:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հատուկ ծառայությունների անօրինական գործունեության հետ կապված Դանիայի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



