Ֆիլիպիններում սողանքի հետեւանքով ավելի քան 20 մարդ հայտնվել է փլատակների տակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖիլիպիններում «Ռոզիտա» թայֆունի պատճառավ առաջացած սողանքի հետեւանքով ավելի քան 20 մարդ հայտնվել է կառուցվող երեք շենքերի փլատակների տակ, հաղորդում է RT-ն` վկայակոչելով CNN Philippines-ին:
Ըստ հեռուստաալիքի, թակարդում հայտնվել են աշխատողները: Ենթադրվում է, որ նրանք որոշել էին վատ եղանակի պատճառով թաքնվել շենքերում:
Իրավիճակը բարդացնում է այն, որ դեպքի վայր տանող ճանապարհները ողողված են, փրկարարները ստիպված են փլատակների տակ գտնվող մարդկանց ձեռքով որոնել:
Հասարակական աշխատանքների եւ ավտոմոբիլային ճանապարհների բաժնի ներկայացուցիչ Մարկ Վիլյարը հաղորդել է, որ դեռ հաջողվել է 5 մարդու փրկել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



