Չինացի փրկարարները ջրից դուրս են բերել օրեր առաջ վթարի հետևանքով գետն ընկած ուղևորատար ավտոբուսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինացի փրկարարները չորեքշաբթի երեկոյան ջրից դուրս են բերել ուղևորատար ավտոբուսը, որն օրեր առաջ ընկել էր Յանցզի գետը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ միջադեպը տեղի էր ունեցել կիրակի տեղի ժամանակով 10:00-ին (06:00՝ երևանյան): Ավտոբուսն անսպասելիորեն հատել էր բաժանարար գիծը, ապա բախվելով հանդիպակաց ուղղությամբ երթևեկող մարդատար ավտոմեքենային՝ կոտրել էր կամուրջի արգելապատնեշն ու ընկել գետը:
Հետաքննության նախնական տվյալներով՝ ավտոբուսում 15 մարդ է գտնվել: Ներկա պահին հայտնաբերվել է նրանցից 9-ի մարմինը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



