Դոնալդ Թրամփը հաստատել է նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Վենեսուելայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, առկա տվյալների համաձայն՝ նոր պատժամիջոցները կանդրադառնան լատինամերիկյան երկրից պահուստային ոսկու արտահանմանը: Ենթադրվում է, որ տվյալ պատժամիջոցները կպաշտպանեն ամերիկացի ձեռնարկատերերին և ընկերություններին Վենեսուելայի ոսկու պաշարներով «կոռուպցիոն և խարդախ» գործարքներից:
Բոլթոնը հավելել է, որ Միացյալ Նահանգները կարգելեն գործարքներն ավելի քան 20 կուբայական ընկերության հետ՝ կապված զինվորական հատուկ ծառայությունների հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



