Հովհաննես Ազոյանի կինը՝ Ծառուկյանի թիկնապահների կողմից ամուսնու ծեծի ենթարկվելու մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Արդեն երկու օր է համացանցում տեսնայութ է տարածվել հետեւյալ վերնագրմամբ՝ «Ծառուկյանի թիկնապահները ծեծել են Հովհաննես Ազոյանին», սա, իհարկե, նոր սկանդալի եւ մեծ քննարկումների առիթ է հանդիսացել:
Life.panorama.am-ը փորձեց կապ հաստատել Հեվհաննես Ազոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք տեսանյութում դեմքը փակված անձը ինքն է եւ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տարածված լուրերը, սակայն դերասանը չպատախանեց մեր հեռախոսազանգերին, ուստի Life.panorama.am-ը խոսեց Հովհաննես Ազոյանի կնոջ՝ Մերի Ազոյանի հետ, ով մեզ հետ զրույցում մեծ քննարկումների առիթ հանդիսացած այս լուրերը որակեց որպես ապատեղեկատվություն եւ ծիծաղելով ասաց.
«Սա շատ հին՝ գրեթե 1.5 տարվա վաղեմության տեսանյութ է, որը հանրահավաքների ժամանակ տարածեցին, որակելով, թե տեսանյութում դեմքը փակված տղամարդը Հովահննեսն է, բայց դա իհարկե, այդպես չէ, գուցե կազմվածքով նմանություններ կան, բայց նա Հովոն չէ: Ուղղակի ապշում եմ, որ մարդիկ լուրջ են ընդունել այդ լուրերը: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ տարածված լուրերը սուտ են, ապատեղեկատվություն եւ Հովոն ողջ ու առողջ է»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



