Էջմիածնում՝ Մեյմանդար կոչվող շուկայի մոտակայքում, ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 3-ին` ժամը 15:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մեյմանդար կոչվող շուկայի մոտակայքում այրվում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմավիրի մարզի Գայ գյուղի վերջնամասում կայանած ԶԻԼ 130 մակնիշի բեռնատար ավտոմեքենայի թափքում և կցորդիչում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 17:03-ին: Այրվել է Ս. Օ.-ին պատկանող բեռնատարի թափքը, կցորդիչը` մասամբ և մոտ 450 հակ անասնակեր:
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



