Իտալիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի հյուսիսում՝ Վենետիկի մոտակայքում, թեթև շարժիչով ինքնաթիռ է կործավել, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է ANSAգործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 3-ին: SIAI-Marchetti SF-260 թեթև շարժիչով ինքնաթիռը, որում եղել է երկու մարդ, կործանվել է Բրիան բնակավայրից ոչ շատ հեռու: Նշվում է, որ ամենայն հավանականությամբ զոհերից մեկը եղել է հրահանգիչ օդաչու:
Դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու հրշեջները: Ավիավթարի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



