Փարիզում թոշակառու կինն «անգործությունից» խաղալիքների 6 խանութ է կողոպտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓարիզի ոստիկանությունը ձերբակալել է մի թոշակառու կնոջ, որն ավելի 700 գողություն է կատարել խաղալիքների 6 տարբեր խանութից: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում անելով LCl հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինը գողացված իրերը վաճառում էր համացանցի միջոցով: Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի հունիսից առ այսօր նա 958 հայտարարություն է տեղադրել համացանցում:
Կնոջ տանն անցկացված խուզարկությունների ընթացքում ոստիկանները հայտնաբերել են մոտ 1000 իր և 40 հազար եվրո, որոնք կինը գողացել էր խաղալիքների տարբեր խանութներից: Ընդհանուր առմամբ՝ նա կողոպտել է 6 խանութ:
Ավելի ուշ տարեց կինը խոստովանել է, որ նման քայլ է դիմել՝ պարզապես «անգործությունից» ելնելով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



