Ջոկովիչ. Խաչանովն արժանի էր այս չեմպիոնությանը
ՍՊՈՐՏՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով նոյեմբերի 5-ին կգլխավորի ATP-ի վարկանիշային աղյուսակը, խոսել է Փարիզի «Մասթերսի» եզրափակչում պարտության մասին:
Ջոկովիչը 5:7, 4:6 հաշվով պարտվել է Կարեն Խաչանովին, ով առաջին անգամ է հաղթող դարձել «Մասթերս» շարքի մրցաշարում.
«Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում:
Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով անընդհատ բարելավում է իր կարողությունները: Նա արդեն թոփ մակարդակի թենիսիստ է ու այսօր ցույց տվեց, թե ինչու պետք է ապագայում խոսենք նրա մասին»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



