Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԿալանավայրում գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ նման կերպ իր բողոքն արտահայտելով Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի որոշման դեմ, որը մերժեց Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։
Past.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարություն քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետը, որը նաև պայքարում էր ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ խարդախության և խարդախության փորձի մեղադրանքներով։
Լևոն Փանոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



