Լոռու մարզում վթարի հետևանքով մեկ անչափահաս հոսպիտալացվել է. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74 շենքի դիմաց բախվել են Գուգարք գյուղի բնակիչ, 26-ամյա Աշոտ Սաքանյանի վարած Mercedes մակնիշի 35 QՏ 203 համարանիշի և Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 36-ամյա Արման Գրիգորյանի վարած Opel մակնիշի C 107 TA 161 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ա. Սաքանյանի ուղևոր, համագյուղացի, 12-ամյա Արեն Սաքանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
1
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 13-ից 17-ը
2
Հայտնի դերասանի տանը 2 դիակ է հայտնաբերվել. մանրամասներ
3
Զինծառայողներն ստանալու՞ են ամանորյա պարգևավճար
4
4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում
5
Բուժքույրը սեռական բռնության է ենթարկել 14-ամյա հիվանդի, երբ նա անզգայացման տակ է եղել



