Վենետիկում ջրհեղեղներից փրկել են 1 միլիոն եվրո արժողությամբ երկու եզակի գոբելեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենետիկում ջրհեղեղներից փրկել են իսպանացի սյուրռեալիստ Ժոան Միրոյի երկու եզակի աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն, հաղորդում է TACC-ը՝ Il Gazzettino պարբերականին հղումով:
Եզակի գոբելենները շտապ տեղափոխվել են Scassa di Asti մասնագիտացված արհեստանոց, որտեղ մի քանի ժամ ընկղմվել են կալցիումից զուրկ ջրի մեջ ու զգուշորեն մաքրվել ծովի ջրի հետքերից: Այս պրոցեդուրաներից հետո գոբելենները մշակվել են դաշտային բույսերի թուրմով և մանրակրկտորեն զննվել:
Նշվում է, որ գոբելենները ժամանակին վերականգնելու ու չորացնելու շնորհիվ է միայն հնարավոր եղել կիրակի մի փոքր ուշացումով բացել վաղուց ծրագրված «Կանդինսկիից մինչև Բոտերո» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էր մշակութային քննադատ Վիտորիո Սգրաբին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



