Հայաստանը ներկայացնող շախմատիստները 8 հաղթանակ և 1 ոչ-ոքի արդյունք են գրանցել աշխարհի պատանեկան առաջնության 2-րդ տուրում
ՍՊՈՐՏԻսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում մեկնարկած աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունում տեղի ունեցավ 2-րդ տուրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2-րդ տուրը բավականին լավ դասավորվեց մեր մասնակիցների համար: Մեր 9 ներկայացուցիչներից 8-ը՝ Ռուդոլֆ Փաշիկյանը, Ալեքս Սահակյանը, Էմին Օհանյանը, Սոնա Կրկյաշարյանը, Դավիթ Ալեքսանյանը, Էլեն Միրզոյանը, Միքայել Ռոստոմյանը և Սեդա Բադալյանը հաղթանակներ տոնեցին, իսկ Վլադիմիր Շահինյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց: Ավելացնենք, որ մեր մասնակիցներից երեքի՝ Ռուդոլֆ Փաշիկյանի, Ալեքս Սահակյանի, Էմին Օհանյանի համար այս հաղթանակը երկրորդն են և նրանք ընթանում են առաջատարների խմբում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



