Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Թադևոսյանի կնոջ բացահայտումներն ամուսնու մասին. «Գուցե Դավիթը նեղանա, բայց պետք է ճիշտն ասեմ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Շարունակելով BlogNews-ի հարցազրույցների շարքը հայտնիների կանանց հետ՝ այս անգամ զրուցել ենք դերասան Դավիթ Թադևոսյանի կնոջ՝ Աստղիկի հետ։ Դավիթն ու Աստղիկն ամուսնացած են մոտ 5 տարի։ Նրանց որդին՝ Արեգը, արդեն 4 տարեկան է։ Իսկ ինչպիսի՞ ամուսին ու հայր է Դավիթը, ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի, բացահայտել ենք այս զրույցի ընթացքում:)

-Աստղիկ, մասնագիտությամբ դերասանուհի ես, սակայն ամուսնությունից հետո չես աշխատում։ Դա Դավթի ազդեցությո՞ւնն է, թե՞  այլ պատճառ կա։

-Չէ, Դավիթը դեմ չէ, նա շատ է ցանկանում, որ ես կրկին խաղամ թատրոնում կամ նկարահանվեմ որևէ նախագծում։ Ուղղակի ծնվեց Արեգը, մինչև մի քիչ մեծացավ, ժամանակն անցավ։ Դերասանական աշխարհում այնպես է, որ եթե դու ոլորտում չես, քո փոխարեն մեկ ուրիշն է։ Հետո դժվար է մտնել ու ինչ-որ փոքրիկ տեղ նորից գրավել։

Ցանկությունս մեծ է, միևնույն ժամանակ վախ ունեմ։ Ինձ պետք է առաջարկ, որը կկոտրի վախս։

-Դերասան ամուսին ունենալը հեշտ չէ. ոչ բոլոր կանայք կարող են համակերպվել, որ նա հաճախ լինում է աղջիկների ուշադրության կենտրոնում, ֆիլմերում լինում են բաց տեսարաններ։ Գիտեմ, որ դու էլ ես խանդով վերաբերում դրանց։

-Այո, այդ առումով, ես էլ, ինքն էլ սեփականատեր ենք։ Այն, ինչ իմն է, իմն է, ոչ ոքի  չեմ տա։ Իհարկե, լինում են նաև խանդի տեսարաններ, երբ ինչ-որ տեսարան դուրս չի գալիս, մենք ընդհարվում ենք։ Այնպես չէ, որ մեր կյանքը «հալած յուղի» պես է ընթանում։ Միևնույն ժամանակ ինքս էլ դերասանուհի եմ և ըմբռնումով եմ մոտենում բոլոր այդ տեսարաններին, դերասանուհիներին և աղջիկներին, ինչու չէ,  նաև ուրախանում եմ՝ իմ կողքի տղամարդը շատ համակրելի է և բոլոր աղջիկների ուշադրության կենտրոնում։ Դա նրա մասնագիտությունն է, նույն հաջողությամբ ես կարող էի լինել նրա փոխարեն։ Կարծում եմ՝ ինքն էլ ըմբռնումով կմոտենար հարցին, որքան էլ խանդեր։

-Կա՞ն մարդիկ, դերասանուհիներ, ում հանդեպ ընդգծված խանդ ունես։

-Չէ, նման մարդիկ չկան, ես ինձ լավ եմ գնահատում, իրեն էլ վստահում եմ։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ մի քիչ կասկածամիտ ես լինում, բայց նա վաստակել է իմ մեծ վստահությունը։ Ուզում եմ վստահ լինել, որ դա չի փոխվի։

-Կարծիք կա, որ դերասանները, երգիչները չեն կարողանում լիարժեք «ընտանիքի մարդ» դառնալ, և դա մեծապես կախված է ոլորտից, շրջապատի մարդկանցից։

-Կարծում եմ՝ այդպես չէ, ուղղակի որոշ մարդկանց դեպքում դա քողարկվելու միջոց է։ Եթե դու ընտանիքի մարդ ես, տեսել ես ընտանիքի ջերմություն, չես կարող ընտանիքի մարդ չլինել։ Դա տեսակ է. Դավիթը շատ է սիրում ընտանիքը, տանը լինել, նույնիսկ առիթները սիրում է նշել տանը, ընտանիքի հետ, ոչ թե դրսում։

Շարունակությունն այստեղ:

Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի