Մոնակոյում ձերբակալվել է ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանցի գործարար, «Մոնակո» ֆուտբոլային ակումբի նախագահ Դմիտրի Ռիբոլովլևը ձերբակալվել է Մոնակոյի իշխանությունների կողմից՝ կոռուպցիայի գործով հարցաքննվելու համար: Այս մասին հաղորդում է Le Monde թերթը:
Պարբերականի տվյալներով՝ միլիարդատերը ձերբակալվել է Մոնակայում այսօր առավոտյան: Բացի դրանից, իրավապահները խուզարկել են նրա La Belle Epoque ամառանոցը:
Ինչպես հաղորդում է թերթը, գործարարը ձերբակալվել է դեռ մեկ տարի առաջ դատախազության սկսած գործի շրջանակներում: Այս պահի դրությամբ Ռիբոլովլևը գործի ևս մի քանի մասնակցի հետ շարունակում է մնալ կալանքի տակ:
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսությունն առայժմ գործարարի ձերբակալման վերաբերյալ որևէ տեղեկություն չի ստացել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



