Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով 457 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում տեղի ունեցած կործանարար ջրհեղեղի հետևանքով տուժել է 457 մարդ, նրանցից 119-ը երեխաներ են, հայտնում է Պետական անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհուրդը, հաղորդում է "Грузия online"-ը:
«Աղետի հետևանքով տուժած բնակչության հաշվառման արդյունքում առողջապահության նախարարությունը հաշվառման է կանգնեցրել 106 ընտանիքի, ընդհանուր` 457 մարդ: Նրանցից 119-ը երեխաներ են, 56-ը` տարեցներ, 5-ը` հղիներ: Հարցումն անցկացվել է հատուկ մշակված հարցաթերթիկներով, որի հիման վրա տուժածներին օգնությունը կհատկացվի` համաձայն անհատական պահանջների և կարիքների»,- ասվում է հաղորդագրությունում:
Թբիլիսիում կործանարար ջրհեղեղը տեղի էր ունեցել հունիսի 14-ին, հեղեղվել էին Վերե գետի կիրճում գտնվող օբյեկտները` կենդանաբանական այգին, «Մզիուրի» այգին, շների մասնավոր ապաստարանը, բնակելի շենքեր, քաղաքի կենտրոնական փողոցները:



